Շաբաթ, 25 Հուլիս, 2026

«Արևմուտքը կարող էր ունենալ ավելի լավ տարհանման ծրագիր»․ Թալիբանի ներկայացուցիչ

​​Թալիբանի ներկայացուցիչը հայտարարել է, որ գրոհայինները պատասխանատվություն չեն կրում Քաբուլի օդանավակայանում տիրող քաոսի համար: Այս մասին նա խոսել է այսօր Reuters-ին տված հարցազրույցում:

«Արևմուտքը կարող էր ունենալ ավելի լավ տարհանման ծրագիր», մեջբերում է գործակալությունը պաշտոնյայի խոսքերը:

Բացի դրանից, շարժման ներկայացուցիչը հայտնել է, որ «Թալիբան»-ը պատասխանատվություն կկրի իր գործողությունների համար և հետաքննում է իր անդամների կատարած հաշվեհարդարների ու վայրագությունների մասին հաղորդումները: