Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Թե բա՝ Հայաստանի տարածքում «ադրբեջանական անկլավներ կան»

Իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումը, –

Ինչ-որ սոֆուլու կամ բարխուդալու անվանումով վաչկատուն ցեղեր ամենաշատը երևի մի 100-150 տարի առաջ չգիտես որտեղից հայտնվել են Հայաստանի տարածքում ու նստել հայկական, պատկերավոր ասած, յոթ մշակութային շերտ ունեցող հողի վրա՝ թողնելով իրենց բարբարոս անունները և զրոյական մշակութային հետք։

Թե բա՝ Հայաստանի տարածքում «ադրբեջանական անկլավներ կան»։ Հայաստանում ադրբեջանական նույնիսկ մեկ միլիմետր տարածք չկա՝ մի՛ պղծեք այս սրբազան հողում թաղված ձեր պապերի հիշատակը։

#չՀայաստանը