Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

ԱՄՆ-ը Լիբանանին կոչ է արել կանխել Իսրայելի ուղղությամբ «Հզբոլլահի» հրթիռահարվածները

ԱՄՆ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները դատապարտում են լիբանանյան շիա «Հզբոլլահ» շարժման կողմից Իսրայելի ուղղությամբ հրթիռային հարձակումները և կոչ են անում լիբանանյան իշխանություններին կանխել դրանք:

«ԱՄՆ-ը կապի մեջ է Իսրայելի և Լիբանանի պաշտոնյաների, այդ թվում՝ Լիբանանի զինված ուժերի հետ: Մենք կոչ ենք անում Լիբանանի կառավարությանը անհապաղ կանխել նման հարձակումները և իր վերահսկողության տակ վերցնել տարածքը [որտեղից տեղի է ունենում գնդակոծությունը]», նշել է Փրայսը, որի խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը: