Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Իսրայելը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան պայթուցիկով փուչիկների

Իսրայելի կործանիչները գիշերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական ​​շարժման հրթիռային կայանին և ռազմական ճամբարին՝ ի պատասխան դյուրավառ նյութերով և պայթուցիկով փուչիկների արձակմանը: Այս մասին հայտնում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը:

Իսրայելի պետական ​​Kan ռադիոկայանի փոխանցմամբ՝ օգոստոսի 6-ին Գազայի հատվածին սահմանամերձ գյուղատնտեսական տարածքներում հրկիզումը չորս հրդեհի պատճառ է դարձել և վնասել է շինություններ:

Բանակի մամուլի ծառայությունը նշել է, որ կործանիչի խոցած հրթիռային կայանը տեղակայված էր քաղաքացիական օբյեկտների մոտակայքում, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչպես է ՀԱՄԱՍ-ը շարունակում վտանգել պաղեստինցի խաղաղ բնակիչներին: