Պարզվում է, ԱԺ փոխնախագահի պաշտոնում ՔՊ-ի կողմից առաջադրված Ռուբեն Ռուբինյանը 2017-18 թվականներին՝ «Հրանտ Դինք» հիմնադրամի ծրագրերի շրջանակում Թուրքիայում մի քանի ամիս հետազոտական աշխատանք է իրականացրել։ Սա՝ ինքն է ասում։ Հարց՝ ի՞նչ երաշխիք, որ նրա՝ Թուրքիայում լինելու շրջանը ի նպաստ ՀՀ-ի է եղել։ Մանավանդ, նույն ընթացքում հենց տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը՝ իշխանության բերելով փաշինյանականներին։
Այս համատեքստում շատ ուշագրավ փաստ հիշեցի՝ 44- օրյա պատերազմից քիչ առաջ, այժմ արդեն ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Մակունցը հավաստիացնում էր, թե՝ ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի դեպքում Թուրքիան չի մասնակցի, Թուրքիայում որոշակի առաքելություն, հետազոտություն իրականացրած անձը ասելիք կամ անելիք չունե՞ր։ Այլ երկրների պաշտոնյաներ իրենց կրթական, գիտական, կապերն օգտագործում են հանուն իրենց պետության, իսկ Հայաստանի բախտն այս առումով չի բերում՝ բոլորը կամ օտարի գործակալ են դառնում, կամ՝ լավագույն դեպքում՝ Հայաստանի շահը ստորադասվում է։
ՀՀ նախագահն ու ՀՀ վարչապետը՝ վկա։
Աղբյուր` Փաստինֆո