Կիրակի, Հուլիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ալեն Սիմոնյանի ստորագրած առաջին որոշումը լրագրողների տեղաշարժի սահմանափակման մասին է

04/08/2021
- Նորություններ, Տեղական

Նորընտիր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մինչ պաշտոնապես լիազորությունների ստանձնումը, ստորագրել է որոշում` փոփոխելով ԱԺ վարչական շենքում գործող անվտանգության կանոնները: Արդեն պաշտոնաթող նախագահ Արարատ Միրզոյանն իր լիազորությունների դադարեցման վերջին օրերին մեկնել է արձակուրդ, այդ ընթացքում նրան է փոխարինել փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, և ահա հուլիսի 30-ին Սիմոնյանը ստորագրել է որոշումը` այնտեղ ամրագրելով նոր տերմին` աշխատանքային գոտի:

Ըստ այդ որոշման` հատուկ վերահսկելի գոտի է համարվում Ազգային ժողովի նիստերի դահլիճը, Ազգային ժողովի նախագահի աշխատասենյակը, Ազգային ժողովի նախագահի ընդունարանը, Ազգային ժողովի նախագահի որոշմամբ՝ նաև այլ դահլիճներ, որտեղ մուտքը թույլատրվում է համապատասխան սարքերով պարտադիր զննում անցնելուց հետո: Առանց համապատասխան զննման մուտքը հատուկ վերահսկելի գոտի թույլատրվում է միայն Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի թույլտվությամբ և պահպանության ծառայության պետի համաձայնությամբ:

Աշխատանքային գոտի է համարվում Ազգային ժողովի աշխատակազմի ծառայողների, Ազգային ժողովի խմբակցությունների աշխատասենյակների տարածքը, որտեղ մուտքը (ելքը) սահմանափակ է:

Աշխատանքային գոտում գործող կարգապահական կանոնները հաստատում է Ազգային ժողովի նախագահը:

Նշվում է, որ խորհրդարանում հավատարմագրված լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնում են Ազգային ժողովի նստավայրում առանձնացված հատուկ տեղերում, իսկ առանձնացված հատուկ տեղերից բացի, այլ տեղերում կարող են մասնագիտական գործունեություն իրականացնել միայն Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի թույլտվությամբ:

Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողները հանձնաժողովի նիստին կարող են ներկա լինել հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ, իսկ նիստի ընթացքում իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնում են իրենց համար առանձնացված տեղում: Հանձնաժողովի նախագահը հավատարմագրված լրագրողների ցուցակը, ովքեր ներկա են գտնվելու նիստին, նախապես, բայց ոչ ուշ, քան նիստը սկսելուց 2 ժամ առաջ,  ներկայացնում է Ազգային ժողովի գլխավոր քարտուղարին:

Պահպանվող օբյեկտի հատուկ վերահսկելի գոտիներում արգելվում է Ազգային ժողովում հավատարմագրված լրատվական միջոցներին զբաղվել մասնագիտական գործունեությամբ:

Ուշագրավ է, որ սահմանափակումները գործում են թե՛ լրագրողների, թե՛ պատգամավորների համար: Ըստ այդ որոշման` արգելվում է Ազգային ժողովի նիստերի դահլիճ բերել պայուսակ, ծանրոց, մեծածավալ առարկաներ, բացառությամբ՝ աշխատանքային համակարգիչների, թղթապանակների: Այսօր պատգամավոր Թագուհի Թովմասյանը ասում էր, որ իրեն չեն թույլատրել նիստերի դահլիճ պայուսակ տանել:

Նշվում է, որ պահպանվող օբյեկտի տարածքում, այդ թվում՝ հսկիչ անցագրային կետերում, արգելվում է ձայնագրել, տեսա- կամ լուսանկարահանել պահպանության ծառայության աշխատակիցներին՝ իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս:

Արգելվում է պահպանվող օբյեկտի տարածք մուտք գործող անձանց ներս բերել ֆոտոապարատներ, տեսախցիկներ, ձայնագրող սարքեր, կապի և տեղեկատվության այլ միջոցներ, բացառությամբ Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողների:

Պահպանվող օբյեկտի տարածք անարգել (առանց ստուգման) մուտքի (ելքի) իրավունք ունեն նախագահը, վարչապետը և  նրան ուղեկցող անձինք, Ազգային ժողովի նախագահը, Անվտանգության խորհրդի անդամները՝ փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, Ամենայն հայոց կաթողիկոսը և նրան ուղեկցող անձինք, Ազգային ժողովի նախագահի տեղակալները, Հաշվեքննիչ պալատի նախագահը, Ազգային ժողովի գլխավոր քարտուղարը, Արցախի Հանրապետության նախագահը, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, Արցախի Հանրապետության պետական նախարարը, ինչպես նաև պահպանության ծառայության կողմից պահպանության տակ գտնվող բարձրաստիճան պաշտոնատար անձինք՝ պահպանության ծառայության պետի և Ազգային ժողովի գլխավոր քարտուղարի համաձայնությամբ:

ԱԺ նիստին Ալեն Սիմոնյանն անդրադարձավ այս որոշմանը` վստահեցնելով, որ իշխանությունները նպատակ չունեն սահմանափակել մամուլի աշխատանքը, փոփոխությունները ոչ թե սահմանափակում են, այլ` համակարգում:

«Սահմանափակում բառն օգտագործելը, ըստ իս, սխալ է, որովհետև խոսքը աշխատանքի համակարգման մասին է: Մենք ունենք մի այսպիսի խնդիր, որ տարիներ շարունակ եղել է այնպես, որ լրագրողները ստիպված են եղել միջանցքներում վազել պատգամավորների հետևից, եղել են դեպքեր, որ պատգամավորները սպառնացել են, ապտակել են լրագրողներին: Եվ այդ լարվածությունը պայմանավորված է եղել նաև նրանով, որ այդ հարաբերությունները որևիցե ձևով կարգավորված չեն եղել»,- ասաց նա:

Նրա խոսքով` փոփոխությունների հետևանքով լրագրողների համար կլինեն հատուկ նախատեսված տեղեր, որտեղ բոլոր պատգամավորները հնարավորություն կունենան ճեպազրույցներով հանդես գալ:

«Իշխանական պատգամավորական խմբակցությունն իր վրա պարտավորություն է վերցնում լրագրողների հետ պարտադիր մշտական շփման մեջ լինել: Օրինակ՝ մեր հանձնաժողովների նախագահները պարտավորված կլինեն ամեն հանձնաժողովի նիստից հետո կամ անձամբ իջնել կամ լիազորել մեկին իջնել հատուկ նախատեսված վայր, որտեղ պարտավորված կլինեն շփվել լրագրողների հետ և համապատասխան տեղեկություններ տրամադրել»,- ասաց նա:

Ըստ Սիմոնյանի` լրագրողները պատգամավորների հետ շփվելու հնարավորություն կունենան նաև խորհրդարանի բակում: Նախատեսվում է հատուկ վայր պատրաստել ԱԺ ներքին բակում` սրճարանի տեսքով, որտեղ պատգամավորները կարող են թե՛ այլ անձանց ընդունել, թե՛ լրագրողների հետ շփումներ ունենալ: Սիմոնյանն անդրադարձավ Թագուհի Թովմասյանի բարձրացրած խնդրին` պատգամավորներին նիստերի դահլիճի մոտ ստուգելու կարգին:

«Տիկի՛ն Թովմասյան, երբ ինքնաթիռ եք նստում, նմանատիպ ստուգում է լինում, ու որևէ մեկը չի դիպչում պատգամավորին, ստուգումը կատարվում է սարքով: Ներողություն եմ խնդրում, տիկի՛ն Թովմասյան, բայց ներս կարող եք մտնել միայն ստուգումն անցնելուց հետո»,- եզրափակեց նա:

hetq.am

Նախորդ գրառումը

Ֆրանսիան Երևան է ուղարկում 200 հազար դոզա պատվաստանյութ․ Մակրոն

Հաջորդ գրառումը

Թագուհի Թովմասյան. «Ես արգելում եմ՝ կին պատգամավորներին մոտենան տղամարդ աշխատակիցներ և փորձեն զննել, սա անընդունելի է». Հետք

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026
Նորություններ

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Նորություններ

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026
Նորություններ

Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11/07/2026
Հաջորդ գրառումը

Թագուհի Թովմասյան. «Ես արգելում եմ՝ կին պատգամավորներին մոտենան տղամարդ աշխատակիցներ և փորձեն զննել, սա անընդունելի է». Հետք

Լրահոս

Ընդդիմադիր ուժերին ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին

11/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Հարգելի դեսպաններ, այսօր դուք կանգնած եք բարոյական լուրջ ընտրության առջև՝ ում հետ եք համագործակցում և ում եք աջակցում Հայաստանում. Զարուհի Փոստանջյան

11/07/2026

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան՝ պարոն Սերգեյ Կոպիրկինին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան՝ տիկին Քրիստինա Քվինին ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար՝ պարոն Վասիլիս...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փաշիստական իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ իրականացվող ամենազզվելի բաներից մեկը թուրքերի և ադրբեջանցիների հանդեպ վախի մշտական գեներացումն է. Արման Աբովյան

11/07/2026

Վախն ու սարսափը սրանց համար դարձել են յուրաքանչյուր հայի անհատականությունն ու կամքը կոտրելու գործիք՝ փորձելով հայերին վերածել վախեցած, սարսափից դողացող...

Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

11/07/2026

Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի 93-ամյա մոր՝ Ռոզա Ծառուկյանի, առողջական վիճակը: Պատճառը խուզարկության ժամանակ որդու նկատմամբ կիրառված անօրինական բռնությունն է:...

Ալեն Սիմոնյանն արձակուրդ է գնացել

11/07/2026

Հուլիսի 13-ից օգոստոսի 2-ը ներառյալ 8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում: Այդ ժամանակահատվածում Ազգային ժողովի...

199 մլն 500 հազար դրամ՝ Վարդավառի համար. բոլորը՝ մեկ մարդու պես, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում

11/07/2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, պետական գերատեսչությունների աշխատողներին, հատկապես Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների աշխատակիցներին հորդորել են կիրակի՝ հուլիսի 12-ին,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական