Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Սեպտեմբերի 16-ից ՀԱՊԿ-ի նախագահությունը կանցնի Հայաստանին` դրանից բխող բոլոր հետևանքներով

Հանրային հեռուստաընկերության եթերում նման հայտարարություն է արել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Նա նշել է, որ մայիսի 12–ից հետո գործընթաց կա ՀԱՊԿ–ում և Հայաստանը շարունակելու է օգտագործել իրեն հասու գործիքակազմը։

«Մենք կարծում ենք, որ ՀԱՊԿ–ը պիտի համապատասխան արձագանք տա այս իրավիճակներին, քանի որ դա ՀԱՊԿ պարտավորությունն է»,–ասաց նա։