Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Սահմանին զոհված Հայկ Գևորգյանը 44-օրյա պատերազմին էլ էր մասնակցել. 3 անչափահասների հայր էր

Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Գավառի համայնքապետարանի մամուլի քարտուղար Ալլա Մանուկյանը` հավելելով, որ Հայկը Գավառից էր։

«Պատերազմի առաջին իսկ օրից Հայկն ակտիվ մասնակցություն էր ունեցել` լինելով Քարվաճառում և Վարդենիսում։ Պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո նա անցել էր պայմանագրային ծառայության, ավագ լեյտենանտ էր»,–ասաց Մանուկյանը։

Նա հայտնեց նաև, որ Հայկը պարկեշտ ընտանիքի զավակ է` ընտանիքի միակ որդին. Նա իրենից փոքր մեկ քույր ունի։ Հայկն 3 անչափահաս երեխաների հայր է։