Շաբաթ, Հունիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մի քանի խոսք Իրանում ներկա բողոքի ակցիաների ու դրանց առանձնհատկությունների շուրջ

27/07/2021
- Նորություններ, Տարածաշրջանային

Իրանագետ Ահարոն Վարդանյանի գրառումը, –

Վերջին մի քանի տարում Իրանում հաճախակի են սոցիալական հենքի վրա կառուցված բողոքի ակցիաներ տեղի ունենում, որոնք ընթացքում, սպասելի կերպով, տրանսֆորմացվում են իշխանությունների դեմ պայքարի։ Այդ ընթացքում, բնականաբար, անմիջապես գործի մեջ էին մտնում դրսի ուժերը և սկսում աջակցել ցուցարներին։

Ժամանակին, մեդիա տիրույթում Իսլամական Հանրապետությունը տանուլ էր տալիս դրսի ուժերին։ Ստեղծվում էր հսկայական տեղեկատվական վակուում, որը հեշտությամբ լրացվում էր տարատեսակ ուժերի կողմից, և նրանք հեշտությամբ կարողանում էին տեղեկտվական դաշտում մեծ առավելություն գրանցել։ Այս բացն ԻԻՀ համապատասխան կառույցներն արագորեն ուղղեցին և ներկայումս մեդիադաշտում Իրանը նույնիսկ առավելություն ունի այս հարցում։ Այլևս չի նկատվում Արևմուտքի կողից այն հսկայական տեղեկատվական ճնշումը, որը կար նախկինում:

Բայց դրսի ուժերն էլ պարապ չեն մնացել։ Փոխվել է նաև նրանց մարտավարությունը։ Այս անգամ կիրառվում է այլ տեխնոլոգիա, միգուցե ավելի վտանգավոր և վճռական։

Այսպես՝ վերջին շրջանում, բողոքի ակցիաների աճին զուգահեռ նաև աճում է Իրանում սահմանախախտումների քանակը։ Մասնավորապես, օրերս ԻԻՀ 6 նահանգներում միաժամանակ տեղի է ունեցել տարատեսակ ծայրահեղական-ահաբեկչաան խմբավորումների ներթափանցման փորձ, որոնք բոլորն էլ կասեցվել են, խմբավորումները՝ չեզոքացվել, բայց այդ ընթացքում զոհվել են նաև իրանցի սահմանապահներ։

Այս գործողություններն, ըստ իս, կարող են հետապնդել միանգամից մի քանի նպատակ՝

1.  Բնականաբար Իրանում ստեղծել անկայուն վիճակ։ ԻԻՀ իշխանություններին  ստիպել պայքարել մի քանի ճակատով՝ մեծացնելով սխալվելու հավանականությունը։

2.  Սահմանային բախումների ժամանակ լինում են նաև իրանական կողմից զոհեր, որոնք էլ ավելի են սրում իրավիճակը և հասարակության ավելի լայն շրջանակների տրամադրում իշխանությունների դեմ։

3.  Իրանը երկար ժամանակ պայքարել և ներկայումս էլ տարածաշրջանի մի շարք երկրներում պայքարում է ահաբեկչության դեմ՝ այդ ընթացքում, բնականաբար ծախսելով հսկայական գումարներ։ ԻԻՀ իշխանությունները հասարակությանը մշտապես տարբեր խողովակներով համոզել են, որ այդպես են վարվում, քանի որ չեն ուզում թույլ տալ ահաբեկչության ներթափանցում Իրանի սահմաններից ներս՝ խաթարելով ժողովրդի անդորրը։

Եվ հիմա, փաստացի, Թեհրանի թշամիներն իրենց քայլերով փոշիացնում են այս թեզը։

Իհարկե, ԻԻՀ իշխանություններին մինչ այժմ հաջողվել է չեզոքացնել բոլոր ահաբեկչական խմբավորումներին, բայց պետք է արձանագրել, որ այդպիսի ներխուժումներն ավելի հաճախակի են դառնում։

Նախորդ գրառումը

Հավուր պատշաճի ուշադրություն չդարձրեցինք մեծ յոթնյակի երկրների վերջին հանդիպման ժամանակ հայտարարված «B3W» (Build Back Better World) նախագծին

Հաջորդ գրառումը

Խելագարության ողջամտությունը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Մահացել է Ռաիսա Մկրտչյանը

27/06/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Նորություններ

Փլուզվեց “սրանց” վերջին առասպելը՝ այն, թե ընտրությունները չեն վերահսկվելու իշխանության կողմից և չեն կեղծվելու ի օգուտ թավշիստների. Արման Աբովյան

27/06/2026
Նորություններ

Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել հարավային Լիբանանին՝ խախտելով հրադադարի ռեժիմը

26/06/2026
Նորություններ

ՍԴ-ի` ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է

26/06/2026
Հաջորդ գրառումը

Խելագարության ողջամտությունը

Լրահոս

Մահացել է Ռաիսա Մկրտչյանը

27/06/2026

84 տարեկան հաասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյանը։...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փլուզվեց “սրանց” վերջին առասպելը՝ այն, թե ընտրությունները չեն վերահսկվելու իշխանության կողմից և չեն կեղծվելու ի օգուտ թավշիստների. Արման Աբովյան

27/06/2026

Երկրում ստեղծված իրավիճակը ընտրություններից հետո ոչ միայն չի հանդարտվում, այլև շարունակում է լարվել։ Եվ խնդիրը նույնիսկ այն չէ, որ «Բարգավաճ...

Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահին 

26/06/2026

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը։ Հայտնում են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը ողջունել...

Ս.Խ.-ն Վ.Գ.-ին տարել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին, որտեղ պատժելու նպատակով խոշտանգել է նրան

26/06/2026

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հաստատվել է, որ...

Իսրայելը նոր ավիահարվածներ է հասցրել հարավային Լիբանանին՝ խախտելով հրադադարի ռեժիմը

26/06/2026

Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարվածների շարք են հասցրել հարավային Լիբանանի թիրախներին՝ սպառնալով հրադադարի ռեժիմը կայունացնելու միջազգային ջանքերին, հաղորդում է IRNA-ն՝...

Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել Ալեն Սիմոնյանին. նա դատը չի հաղթել

26/06/2026

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջին ատյանի դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը դատի էր տվել ԱԺ...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական