Եվրոխորհրդարանի սոցիալ-դեմոկրատական խմբակցությունը կոչ է արել Բելառուսն ու Ադրբեջանը հանել Եվրամիության «Արևելյան գործընկերության» ծրագրից:
«Մեր խմբակցությունը կոչ է անում վերանայել Արևելյան գործընկերության ծրագրի կազմը: Մենք չենք կարող համագործակցել այնպիսի երկրների հետ, որտեղ ճնշումներ են իրականացվում քաղաքական ընդդիմության ու քաղաքացիական հասարակության դեմ: Բռնապետներն ու ազատ հասարակությունների թշնամիները՝ Ադրբեջանն ու Բելառուսը, պետք է անհապաղ դուրս գան «Արևելյան գործընկերությունից», ասել է խմբակցության փոխնախագահ Քեթի Փիրին: Նրա հայտարարությունը տեղադրվել է Սոցիալ-դեմոկրատական պատգամավորական խմբի կայքում: