Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Զոհ Վարդենիսի Վերին Շորժայում տեղի ունեցած միջադեպի հետևանքով armrus.am

armrusnews.am

Քիչ առաջ Վարդենիսի սարատեղում՝ Վերին Շորժայի հատվածում միջադեպ է գրանցվել, ինչի հետևանքով հայկական կողմը մեկ զոհ ունի:

Այս մասին armrusnews.am-ին հայտնել են Վարդենիսից՝ նշելով, որ զոհվածին քիչ առաջ տեղափոխել են Վարդենիսի  դիահերձարան և ըստ նախնական տեղեկությունների՝ զոհվածը Արարատի մարզից է:

Մեր զրուցակցի խոսքով՝ այս պահին էլ անընդմեջ  լույսեր են նկատվում Վարդենիսի երկնքում և պարզ չէ՝ կրակո՞ց են, թե՞ անօդաչուներ:

Հայկական կողմը այս մասին պաշտոնական հաղորդագրություն չի տարածել:

Մեր լրատվականը փորձում է պարզել դեպքի մանրամասները: