ՌԴ Չելյաբինսկի մարզում անտառային հրդեհների մակերեսը ավելացել է ՝ կազմելով 14 հազար հա: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:
Մամուլի ծառայությունը նաև տեղեկացրել է, որ հրդեհների պատճառով տարհանվել է ավելի քան 350 մարդ, այդ թվում`150 երեխա: «Այժմ ժամանակավոր տեղակայման հինգ կետերում կա 179 մարդ: Մյուսները մեկնել են հարազատների մոտ», ասել է գործակալության զրուցակիցը և նշել, որ ժամանակավոր կենտրոններում գտնվող մարդկանց տրամադրվել է անհրաժեշտ ամեն ինչ:
Միևնույն ժամանակ, հրդեհները մարելը բարդանում է օդի բարձր ջերմաստիճանի և քամու՝ մինչև 20 մ /վրկ ուժգնացման պատճառով: