Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Բայդենը Ֆլորիդայում հայտարարել է արտակարգ իրավիճակ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել, որով Ֆլորիդայում արտակարգ իրավիճակ է հայտարարվում Էլզա արևադարձային փոթորկի պատճառով և հանձնարարում է տեղական իշխանություններին տրամադրել դաշնային օգնություն: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Բայդենի հրամանը ենթադրում է Ֆլորիդայի իշխանություններին ԱՄՆ ազգային անվտանգության դեպարտամենտի և երկրի արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության օգնություն:

Էլզա արևադարձային փոթորիկը ձևավորվել է Ատլանտյան օվկիանոսում: Ակնկալվում է, որ այն կմոտենա Ֆլորիդայի ափերին այս շաբաթվա սկզբին: