Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Անդերսենի հեքիաթները շարունակվում են. Դանիան կիսաեզրափակչում է

sportx.am

ԵՎՐՈ 2020-ի քառորդ եզրափակիչում Դանիայի հավաքականը մրցում էր Չեխիայի ընտրանու հետ։

Դանիացիները հաղթեցին 2:1 հաշվով։ Հանդիպման հաշիվը, 5-րդ րոպեին, բացեց Թոմաս Դելանին։ 42-րդ րոպեին Կասպեր Դոլբերգը կրկնապատկեց իր թիմի առավելությունը։

2-րդ կեսի մեկնարկից 6 րոպե անց Պատրիկ Շիկը կրճատեց հաշվի տարբերությունը։

Այսպիսով, Դանիան դուրս է գալիս կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Ուկրաինա-Անգլիա զույգի հաղթողի հետ։