12 տարեկան և բարձր ԱՄՆ շուրջ 155,76 միլիոն բնակիչ ամբողջովին պատվաստվել է COVID-19-ի դեմ, որը կազմում է բնակչության 54,9%-ը: Այս մասին հինգշաբթի իր կայքում հայտնել է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնը (CDC):
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նպատակ էր դրել ապահովել, որ մինչև հուլիսի 4-ը՝ Անկախության օրը, առնվազն մեկ չափաբաժնով պատվաստված լինի մեծահասակների 70%-ը և ամբողջությամբ՝ 160 միլիոն մարդ: