Շաբաթ, 25 Հուլիս, 2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է խուսափել էսկալացիայից Սիրիայի և Իրաքի ուղղությամբ ԱՄՆ հարվածներից հետո

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգված է Մերձավոր Արևելքում իրավիճակով՝ Իրաքի և Սիրիայի սահմանին գտնվող թիրախներին ԱՄՆ հարվածներից հետո, հայտարարել է նրա խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:

«Մենք տեսել ենք հաղորդումները Իրաքի և Սիրիայի սահմանային գոտում ԱՄՆ հարվածների մասին: Գլխավոր քարտուղարը շարունակում է մտահոգվել տարածաշրջանում անկայուն իրավիճակով: Նա կրկնում է իր կոչը շահագրգիռ բոլոր կողմերին`զսպվածություն ցուցաբերելու և խուսափելու քայլերից, որոնք կարող են տանել սրացման և խոչընդոտել կարգավորման դիվանագիտական ​​ջանքերին», նրա խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին հայտնել էր, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանձնարարությամբ, հունիսի 27-ին օդային հարվածներ են հասցրել Իրաքի և Սիրիայի սահմանային շրջանում Իրանի կողմից աջակցվող խմբերի թիրախներին: