Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Իտալիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում կոտրեց ավստրիացիների դիմադրությունը և դուրս եկավ 1/4 եզրափակիչ

footballam.com

Եվրո-2020-ի 1/8 եզրափակչում մրցեցին Իտալիայի և Ավստրիայի հավաքականները։ «Ուեմբլիում» կայացած խաղը տևեց 120 և ավելի րոպե։

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի։

Իտալացիները շոշափելի առավելություն ունեին, սակայն հարկ է ընդգծել ավստրիացիների հստակ խաղը պաշտպանությունում։

Լրացուցիչ ժամանակի առաջին խաղակեսում իտալացիները «լուծեցին հարցերը»։

Մեկնարկից 5 րոպե անց Ֆեդերիկո Կյեզան լավ կասեցումից հետո անկասելի հարվածով բացեց դիմակայության հաշիվը։ 10 րոպե անց՝ լրացուցիչ առաջին խաղակեսի վերջին րոպեին հաշիվը կրկնապատկեց Մատեո Պեսինան։

Լրացուցիչ ժամանակի 2-րդ խաղակեսում «բաց» ֆուտբոլ ընթացավ։ 115-րդ րոպեին Ավստրիայի հավաքականը կրճատեց հաշվի տարբերությունը. անկյունայինի փոխանցումից հետո Սաշա Կալայջիչը գլխի հարվածով գնդակն ուղարկեց Ջանլուիջի Դոնարումայի դարպասը։

Այսպիսով, Ռոբերտո Մանչինիի գլխավորած Իտալիայի հավաքականը դուրս է գալիս 1/4 եզրափակիչ, որտեղ մրցակիցը կլինի Բելգիա – Պորտուգալիա զույգի հաղթողը։