Իսրայելի նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը ծրագրում է երկուշաբթի օրը Քնեսեթի (երկրի խորհրդարան) լիագումար նիստում առաջարկել անվստահություն հայտնել Նաֆթալի Բենեթի գլխավորած նոր կառավարությանը: Այդ մասին հայտնել է Times of Israel թերթը:
Ըստ թերթի, Լիկուդի պատգամավոր Միկա Զոհարը անցյալ շաբաթ խորհրդարանի քարտուղարություն է ներկայացրել օրինագիծ, որում ասվում է, որ հունիսի 13-ին երդմնակալություն անցկացրած նոր կառավարությունը «չունի հասարակության վստահության վրա հիմնված մանդատ», և անհրաժեծշտ է ստեղծել ուրիշ կոալիցիա: