Ռուբինա Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․«Կոպտորեն խախտվել է իմ՝ պատգամավորի թեկնածուի՝ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի68-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված՝ 20:00-ից հետո 29/34 տեղամասային ընտրական հանձնաժողով մուտք գործելու իրավունքը: Հանձնաժողովի նախագահը 21:50-ից մինչև 23:10 րոպե չէր թողնում մուտք գործել ընտրական տեղամաս:Կազմվել է արձանագրություն, որը ստորագրվել է միայն իմ կողմից: Հանձնաժողովի նախագահը կտրականապես հրաժարվեց ստորագրել և թույլ չտվեց ստորագրել նաև հանձնաժողովի մյուս անդամներին»: