Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Թուրքիան հաջողությամբ փորձարկել է գերճշգրիտ հականավային հրթիռ

Թուրքիայի նախագահ ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ծովային բազավորման Atmaca (Բազե) գերճշգրիտ հականավային հրթիռի հաջող փորձարկման մասին: Այս մասին հայտնել է CNN Turk հեռուստաալիքը:

«Մեր Atmaca հականավային հրթիռը առաջին անգամ կարողացել է ճշգրիտ խոցել նավարկող թիրախը», մեջբերում է Թուրքիայի նախագահին հեռուստաալիքը: