ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, մտադիր է փորձել գտնել հնարավոր փոխգործակցության ոլորտներ: Այս մասին կիրակի օրը CNN-ի եթերում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
«Նախագահը Պուտինին կհասկացնի, որ մենք Ռուսաստանի հետ ավելի կայուն, կանխատեսելի հարաբերությունների հույս ունենք:․․․ Բայց եթե Ռուսաստանը որոշի շարունակել գործել անխոհեմ և ագրեսիվ կերպով, նախագահը կոշտ պատասխան կտա», ասել է Բլինկենը:
Պետքարտուղարի խոսքերով, գագաթաժողովը նպատակ ունի օգնելու «պատասխանել այն հարցին, արդյոք Ռուսաստանը շահագրգռված է ավելի կայուն և կանխատեսելի հարաբերությունների և համագործակցության ոլորտներ գտնելու հարցում»: «Մեկ հանդիպումից հետո մենք պատասխան չենք ստանա», հավելել է Բլինկենը: