Հնդկաստանում մուկորմիկոզով («սև բորբոս») դեպքերի ընդհանուր քանակը աճել է 31,216 դեպքի։ Սնկային այս հիվանդության պատճառով մահվան ելքերը հասել են 2,109-ի, ուրբաթ հաղորդել է NDTV-ն՝ վկայակոչելով բժշկական աղբյուրներ:
Հեռուստաալիքի աղբյուրների համաձայն ՝ դեպքերի աճը պայմանավորված է հակասնկային պատրաստուկների սուր պակասով:
Մասնագետների կարծիքով, մուկորմիկոզն ախտորոշվում է կորոնավիրուսային վարակն ունեցած այն հիվանդների մոտ, ովքեր գտնվել են վերակենդանացման բաժանմունքում և երկար ժամանակ ստերոիդներ կամ թթվածնային օժանդակություն են ստացել: Հիվանդությունը հանդիպում է նաև շաքարախտով հիվանդների մոտ, ովքեր երկար ժամանակ ստերոիդների մեծ չափաբաժիններ են ստանում: