Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Բայդենը մտադիր է բարձրաձայնել մարդու իրավունքների հարցը Պուտինի հետ հանդիպման ժամանակ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մտադիր է բարձրաձայնել մարդու իրավունքների թեման հունիսի 16-ին Ժնևում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:

«Ես մի քանի շաբաթից հանդիպելու եմ նախագահ Պուտինի հետ Ժնևում: Ես կհասկացնեմ, որ մենք չենք սպասելու և թույլ չենք տա ոտնահարել այդ իրավունքները», ասել է Բայդենը ՝ ելույթ ունենալով Դելավեր քաղաքում: Նա գալիք գագաթաժողովի այլ մանրամասներ չի հաղորդել:

Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարները հանդիպման ժամանակ նախատեսում են «քննարկել ռուս-ամերիկյան հարաբերությունների վիճակը և հետագա զարգացման հեռանկարները, ռազմավարական կայունության խնդիրները, ինչպես նաև միջազգային օրակարգի արդիական թեմաներ, այդ թվում` փոխգործակցությունը կորոնավիրուսի դեմ պայքարում ու տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը», հայտնում է ՏԱՍՍ-ը: