Ամեն ինչ քայլ առ քայլ պլանավորված է, ամեն ինչ հստակ ծրագրված է և իրագործվում է երեք խաղացողների` Բաքվի, Մոսկվայի և նիկոլ փաշինյանի կողմից:
Նախ ալիբի է ստեղծվում փաշինյանի համար, ապա ալիբի Մոսկվայի համար և ապա ալիբի թշնամու համար: Հետո գործարկվում է հաջորդ քայլը:
Օրեր առաջ ալիբի ստեղծեց դավաճանը` հայտարարելով թե թշնամու նպատակն է պատերազմ` այդ պատճառով ինքը հրամայել է չգնալ կոնֆլիկտի, երեկ ալիբի ստեղծեց Մոսկվայի համար դավաճանը` իբրև թե «հակառուսական» հայտարարություն անելով, այսօր ալիբի ստեղծեց թշնամին:
Խաղը հրաշալի են խաղում և դավաճանի` Հայաստանը մաս առ մաս հանձնելու կարողության հանճարը ու ժողովրդի ինքնասպան լինելու որոշումը հաշվի առնելով` 21-րդ դարը կարող է թյուրքերի դարը և հայոց պատմության վերջին էջը լինել:
Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից։