Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Մինսկն այլևս չի կարող Դոնբասի շուրջ բանակցությունների հարթակ լինել․ Կրավչուկ

Բելառուսի հետ կապված ստեղծված իրավիճակի պատճառով Մինսկն այլևս չի կարող հարթակ հանդիսանալ Դոնբասում կարգավորման շուրջ բանակցությունների համար, ուստի անհրաժեշտ է նոր տեղ գտնել շփման խմբի հանդիպումների համար: Այս մասին «Ուկրաինա-24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է շփման խմբում Ուկրաինայի մշտական ​​ներկայացուցիչ Լեոնիդ Կրավչուկը:

«Մենք այլևս թռիչքներ չենք ունենալու դեպի Բելառուս, նույնիսկ չենք կարողանա այնտեղ հասնել: Այսպիսով, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Բելառուսի ինքնահռչակ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից ցուցաբերված բռնապետական ​​վարքը, պարզ է, որ մենք չենք կարող նույնիսկ քննարկել ․․․Մինսկը: Մենք անպայման նոր վայր ենք փնտրելու», ասել է նա:

Ըստ Կրավչուկի, Ուկրաինան բանակցությունների բոլոր կողմերին դիմելու է նոր տեղ գտնելու հարցով, առաջին հերթին`ԵԱՀԿ-ին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: