Ուրբաթ, Նոյեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՄ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՊՐՈՂ ԿԻՄ ԱՂԱԲԵԿՅԱՆԸ

31/07/2020
- 31 Հուլիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դեռ ծխում էր Ռուբեն Սաքապետոյանի հուղարկավորության օրվա խունկը, երբ առանք նաեւ մեկ այլ անհատականության` Կիմ Աղաբեկյանի մահվան գույժը:

Ցավոք սրտի, Կիմ Աղաբեկյանն ինձ չի դասավանդել… լսարանում: Ես եռանդով մտա համալսարան այն ժամանակ, երբ այդ կյանքով լի մարդու եռանդը, ինչպես ասում էին նրա վաղեմի ընկերները` ներսի կրակը վաղուց մարել էր: Բայց «կրակը մարած» ժամանակ էլ չէր կորցրել իր վեհությունը:

Համալսարանական հենց առաջին օրերից ուշադրությունս գրավել էր դանդաղաշարժ, բարձահասակ, ճերմակափայլ ծերունին, որը, եթե լսարանում չէր, ապա անպատճառ ծխում էր: Վերջին տարիներն էին: Հիշողության հետ արդեն պրոբլեմներ էին առաջացել: Բարեբախտաբար գարնանային մի օր ընկերոջս հետ եղա նրա տանը: Համալսարանից միասին գնացինք`Հակոբ Օշականի գրքերից վերցնելու: Ամբողջ ճանապարհին գովում էր Հակոբ Օշականին ` հանճարեղ գրող լինելու, ընկերոջս` նրանով հետաքրքրվելու համար: Երբեք չեմ մոռանա այդ օրը: Մտավ տուն, վերարկուն հանեց եւ արագ հասնելով աշխատասեղանի մոտ, հայացքը գամեց սեղանին դրված ապակուն ու դողդողջուն մատներով շոշափեց այն: Ի՞նչ ապակի էր դա, զարմացա: Սեղանին մոտենալուց հետո միայն նկատեցի, որ ապակու տակ լուսանկարներ են դրված. տղայի եւ թոռների լուսանկարներն էին: Այդ օր ես մեկ անգամ էլ համոզվեցի, որ կսկիծը կարոտ բառի հոմանիշն է:

Երկար զրուցեցինք, գրքերը նայեցինք: Իր մենագրությունները ցույց տվեց մեզ, նաեւ այն գրքերը, որոնք իր ժամանակի հայտնիները ընծայագրել էին իրեն: Հրաժեշտից առաջ խնդրեց, որ վերցրած գրքերն անպայման ժամանակին հետ տանենք, բացատրելով` «Որ գրքերիցս տանում չեն բերում, ոնց որ երեխաներիս խլեն ինձանից, քունս չի տանում»: Պայմանը չխախտեցինք

Դրանից հետո Կիմ Աղաբեկյանին հանդիպում էինք համալսարանում, զրուցում հետը, լուսանկարվում, հարցեր տալիս: Դե, ինքն ուշ-ուշ էր գալիս համալսարան, մենք էլ պատեհ առիթը բաց չէինք թողնումՉարենցի ու «սովետի ԿԳԲ»-ի մասին հարցուփորձ անելու: Հենց նկատում էինք ծխում է, գլխի էինք ընկնում, որ հարցեր տալու ճիշտ միջոցն է… ինչքա~ն բան գիտեր, ի~նչ գաղափարների կրող էր, լույսի մեջ մնա հոգին: Որոշ ժամանակ անց սկսեց համալսարան չգալ: Իմացանք, որ կյանքի մեծ մասը համալսարանում անցկացնելուց հետո`«տարիքն արգելել էր նրան երեւալ համալսարանում»: Որոշել էինք ընկերներով մի անգամ գնալ տեսության, էլի հարցուփորձ անել ու գրի առնել այն աղոտ հուշերը, որ ուներ ժամանակակիցների մասին: Ավաղ, չստացվեց: Ընկավ: Անգութ մահը տապալեց մի նվիրյալի եւս `նրան իմ ու շատերի հուշերում թողնելով ճերմակ մազերով, ձեռնափայտը ձեռքին` համբերանքի ծխախոտը դառը-դառը ծխելիս:

Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

“Թեւեր եմ տեսնում” բալլադըՙ ֆիլմի վերածված

Հաջորդ գրառումը

12 միլիոն ամերիկացի մինչև տարվա վերջ կարող է աղքատանալ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

12 միլիոն ամերիկացի մինչև տարվա վերջ կարող է աղքատանալ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական