Լիբանանի Բեյրութ քաղաքում՝ Սուրբ Չարլզի հիվանդանոցի մոտակայքում, հրդեհ է բռնկվել: Լիբանանի բանակը և քաղաքացիական պաշտպանությունը զբաղվում են հրդեհի մարմամբ: Ականատեսները հայտնում են, որ հրդեհը ընդգրկել է մի քանի տուն, կատարվում են տարհանման աշխատանքներ: Զոհերի մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդում է Известия-ն։