Բրիտանական-շվեդական AstraZeneca ընկերության Vaxzevria պատրաստուկով պատվաստվածների շրջանում թրոմբոզի հետևանքներից առաջին մահը գրանցվել է երկուշաբթի օրը Կիպրոսում: Այս ամսվա սկզբին պատվաստված 39-ամյա բրիտանուհին մահացել է Նիկոսիայի հիվանդանոցում, հայտնում է կղզու հանրապետության պետական առողջապահական կազմակերպությունը:
Կինը պատվաստվել էր Vaxzevria-ով մայիսի 6-ին: Մայիսի 19-ին շտապօգնության մեքենան Պաֆոսից նրան տեղափոխել էր Նիկոսիա այն բանից հետո, երբ նրա մոտ տեղի է ունեցել ուղեղի արյունազեղում: