Կիրակի, Փետրվարի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սա պարզապես ընտրություն չէ, սա կյանքի ու մահվան կռիվ է. Աստված մեզ պահապան. Երվանդ Վարոսյան

21/05/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ընտրություններն իշխանություն ձևավորելու բնավ լավագույն միջոցը չեն։ Շատ հեշտ է հասարակությանը խաբել, մոլորեցնել, ստեղծել տարաբնույթ հուզական ենթատեքստեր, ամենը վերածել մարզական ինչ-որ մրցման` մարզիկներով, հանդիսատեսով ու երկրպագուներով, ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։

«Սա է պատճառը, որ զարգացման «ժողովրդավարական» ճանապարհն ընտրած երկրներից հաջողել են նրանք, որոնք կարողացել են ձևավորել այնպիսի ֆիլտրերով համեմված քաղաքական համակարգեր, որոնց պարագայում իրական ընտրությունը կատարվում է շատ ավելի վաղ, քան այն ստանում է իր փաստաթղթային ձևակերպումը։ Վերջում միայն հասարակությանը թույլ է տրվում «ընտրություն» կատարել աննշան դետալների մեջ, գնալ տեղամաս, թուղթ լրացնել, նետել արկղն ու երջանիկ լինել այն մտքից, թե ինքն իշխանություն է ձևավորում։ Զարգացած համարվող երկրներում բնական ճանապարհով ձևավորված ոչ մի էլիտա երբեք թույլ չի տա, որպեսզի «լայն զանգվածները» ուղղակի ձևավորեն իշխանություն «իրենց տեսքով ու նմանությամբ», կործանելով այդ երկրները», – նշել է նա։

Փաստաբանը նշել է՝ հիմա Հայաստանը կրկին գնում է ընտրությունների առանց ֆիլտրերի, առանց քաղաքական համակարգի, առանց ձևավորված էլիտայի։«Հավասար են թե իրական գործիչները, թե տարատեսակ պարապ շարլատանները։ Ավելի ճիշտ անհավասար են, քանի որ իրական քաղաքական, պետական գործիչներն ունեն ներքին պատասխանատվություն շաղ չտալու տարատեսակ խոստումներ, չանելու անպատասխանատու հայտարարություններ, ստելուց դա անելու գոնե չափավոր։ Շարլատանները, սակայն, այս հարցում ազատ են, քանի որ իրենց նպատակին հասնելու ճանապարհին չունեն որևէ արգելք։ Այնուամենայնիվ, ունենք այն, ինչ ունենք, ու պետք է փորձենք որևէ կերպ հնարավորինս շահած դուրս գալ իրավիճակից, հատկապես որ իրավիճակն իրոք օրհասական է, իսկ ընտրություն չենք կատարում միայն անձանց ու ծրագրերի մեջ, ընտրությունը կյանքի ու մահվան միջև է», – նշել է Վարոսյանը։

Փաստաբանն ընդգծել է՝ որևէ քաղաքական ուժի, թիմի մաս չի հանդիսանում, դժվարությամբ իրեն կհամարի անգամ նրանցից որևէ մեկի համակիր։

«Այդ պատճառով ոչ մեկի համար քարոզ չեմ տանի, չեմ համոզի ընտրել սրան կամ նրան։ Բայց ինքս ինձ համար ձևավորել եմ մի քանի չափանիշ, որոնք թույլ կտան չսխալվել կամ սխալվել հնարավորինս ոչ ողբերգական հետևանքներով.

1. անպայման մասնակցել ընտրությունների, անպայման։ 2. մի կողմ դնել Նիկոլ Փաշինյանին ու նրա տարատեսակ արբանյակներին։ Ինչո՞ւ։ Նախորդ ընտրություններից արդեն պարզ էր, որ այդ անձը չունի թիմ, չի ուզում ունենալ թիմ, իր խառնվածքով չի էլ կարող ունենալ թիմ։ Նա միշտ շրջապատված է լինելու իր, առանց այն էլ համեստ ինտելեկտուալ կարողություններից ավելի ցածր սանդղակների վրա գտնվող անբաններով։ Նա սիրում է «մտքի տիտան» խաղալ ծնկից ներքև աճող խոտի մարգագետիններում։ Նա վախ ունի ինքնուրույն մտածելակերպ ունեցող, քիչ թե շատ զարգացած, կայացած ցանկացած մարդու հանդեպ։ Բացի այդ, Նիկոլ Փաշինյանն արդեն առիթ ունեցել է ապացուցելու, թե ինչ հետևանքներ է ունենում իր նման դատարկ պոպուլիստի կառավարումը, ում իշխանության գալու միակ նպատակը իշխանության գալն է։ Ցավոք այդ ապացուցման ընթացքը մեզ արժեցավ ազգային աղետ, որից դեռ պարզ չէ, երբևէ դուրս գալու ենք, թե ոչ։ Ավելին` այդ ապացուցման ընթացքում Նիկոլ Փաշինյանը դարձավ պարտված ղեկավար, պարտության, ազգային նսեմացման խորհրդանիշ, որից հետո ինքն այլևս որևէ բան անել անկարող է, եթե անգամ ինքը Նիկոլ Փաշինյան չլիներ։ Նա այլևս երբեք, որևէ պարագայում չի կարողանա Հայաստանի համար որևէ նպաստավոր հարց առաջ տանել ոչ երկրի ներսում, ոչ դրսում։ Նա չի կարող որևէ պարագայում չզիջել, նա արդեն զիջող է, իսկ այդ քաղաքականությունը անխուսափելիորեն տանում է դեպի նոր պատերազմ, պատերազմ, որն արդեն լինելու է վերջինն ու ավարտվելու է նոր ցեղասպանությամբ։

3. Ընտրություն պետք է կատարել մյուս ներկայացված ուժերից նրանց միջև, որոնք առհասարակ մասնակցում են իրական ձայներ հավաքելու նպատակով ու իշխանություն ձևավորելու նպատակով։ Մենք հիմա չենք կարող մեր քվեն փոշիացնել, ընտրելով պարապությունից քաղաքականություն եկողներին կամ ընտրության միջոցով մի քանի կոպեկ աշխատել ցանկացողներին։

4. Մի փնտրեք «փրկիչների», նրանք պարզապես չկան ու չեն լինելու։ Ավելին` սա սպորտային մրցում չէ, որտեղ մենք պարզապես մարզաշապիկի գույնի պատճառով երկրպագում ենք մի թիմի ու ատում մյուսին։ Սա Մադրիդի Ռեալի ու Բարսելոնի պայքարը չէ, որտեղ մենք ուղղակի երկրպագում ենք մի թիմի` անկախ ամեն ինչից։ Սա ընտրություն է քաղաքական թիմերի մեջ, որոնց մենք պատրաստվում ենք վստահել մեր երկիրը, մեր կյանքը, մեր երեխաների ապագան։ Եթե անգամ չեք կրում ազգային ու պետական գաղափարներ, չեք հասկանում, թե կոնկրետ ձեր համար ինչ հետևանքներ է ունենալու պետականության ավարտը, փորձեք հարցին մոտենալ կենցաղային ձևով։ Պատկերացրեք, որ բժիշկ եք ընտրում, ով ձեզ վիրահատելու է, փաստաբան եք ընտրում, ով ձեր իրավունքներն է պաշտպանելու, մեքենայի շարժիչի մասնագետ եք ընտրում, որ այն վերանորոգի, բնակարան վերանորոգող եք փնտրում, լավ վերջապես վարսավիր եք ընտրում… Ու ծառայության դիմաց վճարելու եք նրանց ձեր գրպանից։ Ո՞ւմ կդիմեիք այդ ժամանակ։ Անկասկած մեկին, ում կվստահեք, ով իր գործի մասնագետն է, խաբող չէ, անպատասխանատու չէ, խարդախ չէ։ Իսկ ինչո՞ւ կենցաղային հարցերին մոտենալ լրջորեն, իսկ ամենակարևոր հարցին` ջրիկ։ Չէ՞ որ սա ամենակարևոր հարցն է, սրանից կախված է ամեն ինչ, այդ թվում նաև կենցաղը։

Նայեք թեկնածուների թիմերին, ովքեր են նրանք, ինչ կրթություն ունեն, ինչ մասնագետներ են, խելք ունե՞ն ի վերջո, ինչ ճանապարհ են անցել, որտեղ են հաջողել, որտեղ ձախողել, իրենց կյանքում մինչև հիմա ինչ-որ բանի հասե՞լ են, թե իշխանություն են տենչում, որ նոր հասնեն, տեսա՞ծ են, թե չտես, ունա՞կ են ինչ-որ բան կատարել, թե դատարկախոսներ են, սկզբունքայի՞ն են արդյոք, թե պատրաստ են ամեն պատեհ պահի մաշկափոխ լինել, պատրա՞ստ են իրենց գաղափարի համար զրկանքներ կրել, թե շահի համար ցանկացած պահի կկռանան իշխանություն ունեցողի դիմաց, ունա՞կ են սեփական կարծիք ունենալ, թե պատրաստ են ծափահարել ցանկացած զառանցանքի։ Կրկնում եմ` սա պարզապես ընտրություն չէ, սա կյանքի ու մահվան կռիվ է։

5. եթե անգամ նշվածին հետևելն է բարդ, առաջնորդվեք գոնե բնազդներով, ինքնապահպանման, ծնողական բնազդներ ունենք բոլորս, անկախ մեր ցանկությունից…

Աստված մեզ պահապան», – նշել է Վարոսյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արմեն Գեւորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին. պաշտպան

Հաջորդ գրառումը

Երեկ երեկոյան Սև լճի մերձակայքում տեղի է ունեցել վիճաբանություն, որը հարթվել է վերադաս հրամանատարության ջանքերով. ՊՆ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությունը վախենում է ոչ թե անհատներից, այլ կազմակերպված, ինքնավար և ինստիտուցիոնալ Եկեղեցուց. Սուրենյանց

01/02/2026
Հրապարակախոսություն

Եկեղեցական հանդարտ ու կայուն ընթացակարգի սահմանում մնալը խնդիր է Նիկոլ Փաշինյանի համար

31/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Խոսքը խորապես հակահայաստանյան, հակահայկական, հակաժողովրդական և հակապետական խունտայի մասին է. Արմեն Այվազյան

31/01/2026
Հրապարակախոսություն

Սուրեն Պապիկյանը խախտել է նույնիսկ պաշտպանության նախարարի հաստատած Հոգևոր ծառայության կանոնադրության 5.1 կետը. Արա Զոհրաբյան

30/01/2026
Հաջորդ գրառումը

Երեկ երեկոյան Սև լճի մերձակայքում տեղի է ունեցել վիճաբանություն, որը հարթվել է վերադաս հրամանատարության ջանքերով. ՊՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական