Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Իլոն Մասկը հայտարարեց շուտով Ռուսաստանում և ԱՊՀ այլ երկրներում Tesla-ի պաշտոնապես հայտնվելու մասին

Ամերիկացի ձեռնարկատեր, ինժեներ Իլոն Մասկը հայտարարել է այն մասին, որ Tesla-ն շուտով պաշտոնապես կհայտնվի Ռուսաստանում և ԱՊՀ այլ երկրներում: Այդ մասին նա ասել է մայիսի 21-ին:

«Կարծում եմ, որ մենք մոտ ենք Ռուսաստանում ներկա լինելուն: Նաև․․․ Ղազախստան, ԱՊՀ», ասել է Մասկը։

Մասկի խոսքերով, այժմ ընկերությունը Ռուսաստանը դիտարկում է որպես էլեկտրամեքենաների արտադրության գործարանների տեղակայման հնարավոր վայրերից մեկը, հաղորդում է Իզվեստիան:

«Մենք գործարան ունենք Շանհայում … Մենք ուզում ենք գործարաններ ունենալ աշխարհի այլ մասերում, և, հնարավոր է, դիտարկենք Ռուսաստանը», ասել է նա: