Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Պուտին․ Ռուսաստանը բաց է բոլոր երկրների հետ համագործակցության համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավաստիացրել է, որ Մոսկվան պատրաստ է համագործակցել բոլոր երկրների հետ ՝ կառուցելով հավասարության և չխառնվելու սկզբունքների վրա հիմնված փոխշահավետ գործընկերություն:

«Ռուսաստանը բաց է փոխշահավետ գործընկերության համար: Մենք պատրաստ ենք աշխատել առանց բացառության բոլոր պետությունների հետ հավասար իրավունքների և միմյանց շահերը հաշվի առնելու, ներքին գործերին չխառնվելու սկզբունքների հիման վրա», երեքշաբթի ասել է ՌԴ ղեկավարը:

Ինչպես նշել է Պուտինը, աշխարհում իրավիճակն ավելի է բարդանում, և խոսքը ոչ միայն համաճարակի, այլև ահաբեկչության, զենքի վերահսկման համակարգի դեգրադացիայի ու այլ խնդիրների մասին է:

Ռուսաստանը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «հնգյակի» երկրներին և այլ պետություններին համակարգված աշխատել համաճարակի դեմ պայքարում, ասել է ՌԴ նախագահը: