«Ալ Ժատիտ» կայանը հաղորդում է, որ գիշերը Բեյրութի կենտրոնական հատվածում բախումներ են եղել։ Հարյուրավոր բեյրութցիներ փորձել են ներխուժել «Նըժմէ» հրապարակ, ուր գտնվում է Լիբանանի խորհրդարանի շենքը։ Բողոքի ցույցի մասին նախապես հայտարարված չի եղել, մարդիկ ինքնաբուխ դուրս են եկել՝ իրենց դժգոհությունն արտահայտելու իշխանությունների անգործության դեմ: Նրանք պահանջում են կառավարության հրաժարականը: «Արևելեք» պարբերականն էլ հայտնում է, որ ոստիկանները փորձել են փակ պահել դեպի «Նըժմէ» տանող ճանապարհները, ինչի պատճառով էլ բախումներ են տեղի ունեցել։ Բախումների հետևանքով տասնյակ վիրավորներ կան։