Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Գազայի հատվածում գրանցվել են անհայտ թունավոր նյութերից մահվան դեպքեր

Գազայի հատվածի բնակիչների շրջանում վերջին օրերին գրանցվել են մի քանի մահվան դեպքեր, որոնք, հավանաբար, առաջացել են անհայտ թունավոր նյութերի ազդեցության արդյունքում: Այս մասին հինգշաբթի օրը հաղորդել է Samaa News տեղեկատվական պորտալը՝ վկայակոչելով առափնյա անկլավի առողջապահության նախարարությունը:

«Մահվան անմիջական պատճառը շնչահեղձությունն էր` ակնհայտ ախտանիշներով, որոնք ցույց էին տալիս, որ նրանք հավանաբար ենթարկվել են թունավոր գազերի ազդեցությանը», հայտարարել են վարչությունից:

Նշվում է նաև, որ տուժածներից վերցվել են «նմուշներ համապատասխան թեստերի համար»: