6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել այսօր ճապոնական գլխավոր Հոնսյու կղզու հյուսիսարևելյան ափին, ցունամիի սպառնալիք չկա: Այս մասին հայտնում է Ճապոնիայի ազգային օդերևութաբանական վարչությունը: Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Միյագի պրեֆեկտուրայի մոտ: Օջախը 60 կմ խորության վրա էր:
Տուժածների կամ ավերածությունների մասին չի հաղորդվում: Ուժեղ ցնցումներ են զգացվել երկրի մի շարք հյուսիսարևելյան և արևելյան պրեֆեկտուրաներում՝ Ֆուկուսիմա, Իբարակի, Իվատե, Տոկիո և այլն:
Ճապոնացի փորձագետները երկրաշարժի արդյունքում արտակարգ իրավիճակներ չեն արձանագրել «Ֆուկուսիմա-1» վթարային ատոմակայանում։