Արցախի հյուսիսային ուղղությունից`«Արեգասար» կոչվող տեղանքից այսօր ադրբեջանցիները հայկական կողմին են փոխանցել` նախնական տվյալներով եւս մեկ հայ զինծառայողի աճյուն։ Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ը։
Նրա ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել կամ ադրբեջանական կողմից փոխանցվել է ընդհանուր 1552 աճյուն։