Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Ահարոն Սահակյանն ազատվել է Կոտայքի մարզպետի պաշտոնից

Ահարոն Սահակյանն ազատվել է Կոտայքի մարզպետի պաշտոնից։

Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հուլիսի 30-ի նիստում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա պատգամավորական մանդատ է ստանալու։ Սահակյանը Կոտայքի մարզպետի պաշտոնը զբաղեցրել է 2021 թվականի մայիսից։