Բայդեն. Կարծում են՝ ամերիկյան ժողովրդավարության օրերը հաշված են, բայց նրանք սխալվում են

Միացյալ Նահանգների հակառակորդները Կոնգրեսում տեղի ունեցած անկարգությունները համարում են ապացույց, որ ամերիկյան ժողովրդավարության օրերը հաշված են, բայց նրանք սխալվում են, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սենատին և Ներկայացուցիչների պալատին իր առաջին ուղերձում:
«Կարո՞ղ է արդյոք մեր ժողովրդավարությունը կատարել իր խոստումը, որ Աստծո պատկերով և նմանությամբ հավասար ստեղծված բոլորս հնարավորություն ունենք ունենալ արժանապատիվ կյանք, հարգանք և հնարավորություն: Կարո՞ղ է արդյոք մեր ժողովրդավարությունը բավարարել մեր ժողովրդի ամենահրատապ կարիքները: Կկարողանա՞ մեր ժողովրդավարությունը հաղթահարել մեզ իրարից բաժանող ստերը, զայրույթը, ատելությունն ու վախերը: Ամերիկայի հակառակորդները՝ ամբողջ աշխարհի ավտոկրատները, վստահ են, որ չի կարողանա», ասել է Բայդենը:
Նա չի նշել, թե կոնկրետ որ երկրների մասին է խոսքը, բայց նրանք, նախագահի խոսքերով, կարծում են, որ ԱՄՆ-ն «լի է զայրույթով և տարաձայնություններով»:
