Իրանը շահագրգռված է դառնալ Մերձավոր Արևելքում ռուսական Սպուտնիկ V պատվաստանյութի արտադրության տարածաշրջանային հանգույց, երկուշաբթի օրը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:
Ջալալին պարզաբանել է, որ իսլամական հանրապետության բնակչության պատվաստումներից հետո երկիրը կսկսի օգնություն ցուցաբերել ուրիշներին:
«Երբ պատվաստանյութն արտադրվի մեր երկրում, այն կունենա Ռուսաստանի Դաշնության լիցենզիա, Մոսկվան և Թեհրանը համատեղ կորոշեն, թե ուր ուղարկել պատվաստանյութը», ասել է նա: