ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած մամլո ասուլիսում հայտարարել է, որ կորոնավիրուսի համաճարակը ԱՄՆ-ում սկսել է նահանջել։
«Մենք սկսում ենք տեսնել զգալի առաջընթացի ապացույցներ: Ամբողջ երկրում թեստերի դրական ցուցանիշները նախորդ շաբաթվա համեմատ նվազել են մոտ 6 տոկոսով», ասել է նա:
ԱՄՆ իշխանությունները նաև ակնկալում են, որ կորոնավիրուսի պատվաստանյութը հասանելի կլինի տարեվերջից էլ շուտ: «Մենք պահպանում ենք հավասարակշռությունը արագության և անվտանգության միջև», ընդգծել է նա։