ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն քիչ առաջ ձերբակալվել է Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մ. Իսպիրյանը եւ նրա որդին։ Ըստ նախնական վարկածի պրոռեկտորը եւ նրա որդին անցնում են ենթադրյալ կեղծիքի վարույթի շրջանակներում ։
Ըստ նախնական վարկածի պրոռեկտորը որդուն աշխատանքի է ընդունել բուհում, սակայն որդին աշխատանքի չի ներկայացել։
Քիչ առաջ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց լուրը․ Ըստ տեղեկատվության՝ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ծառայողական լիազորությունները չարաշահելու, խարդախության, դրան օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ:









