ԱՄՆ-ն կշարունակի համագործակցել Աֆղանստանի հետ իսլամական հանրապետությունից իր զորակազմը դուրս բերելուց հետո: Այս մասին Քաբուլ կատարած այցից հետո հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
«Չնայած մենք հանում ենք մեր զորքերը, մենք ընդլայնում ենք [համագործակցությունը] այլ ոլորտներում, <…> մենք կմնանք աֆղան ժողովրդի հետ, մասնավորապես` տնտեսական ներդրումների միջոցով, և կշարունակենք աջակցել քաղաքացիական հասարակությանը», Բլինկենի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«ԱՄՆ-ն երբեք չի ծրագրել մշտապես պահպանել իր ռազմական ներկայությունը Աֆղանստանում: Ալ-Ղաիդայից վտանգը զգալիորեն նվազել է», ասել է պետքարտուղարը: Նրա կարծիքով, «2021 թվականի Աֆղանստանը 2001-ի Աֆղանստանը չէ, [երկրում] տեղի են ունեցել էական դրական փոփոխություններ»: