Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Ferrari-ն իր առաջին էլեկտրամեքենան կներկայացնի 2025 թվականին

Սպորտային և մրցարշավային ավտոմեքենաների իտալական Ferrari ընկերությունը պատրաստվում է 2025 թվականին ներկայացնել իր առաջին էլեկտրամեքենան: Այս մասին գործադիր տնօրեն Ջոն Էլկանը հայտարարել է բաժնետերերի ժողովում:

«Մենք անչափ շահագրգռված ենք ստեղծել մեր առաջին ամբողջապես էլեկտրական մեքենան», հայտնում է La Repubblica-ն նրա խոսքերը: Տնօրենը ներկաներին հավաստիացրել է, որ Մարանելլոյի (Իտալիայի քաղաք, որտեղ գտնվում են Ferrari-ի գլխամասային գրասենյակն ու գործարանը) ինժեներներն ու դիզայներները կյանքի կկոչեն «այն ամենը, ինչ կարող եք պատկերացնել»: