Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

“Օկուպացման տակ է Նախիջեւանը, եւ Մինսկի եռանախագահող երկրները անտեսում ու ոչ մի կերպ չեն լուծում այդ հարցը”

31/07/2020
- 31 Հուլիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայտարարել է Էրդողանըՙ Ադրբեջանին սատարելու մղումով

Վերջին շրջանում Թուրքիայի նախագահ Էրդողանը սկսել է Հայաստանի վերաբերյալ հաճախակի հայտարարությոիններ անել: Նրա սադրիչ եւ սպառնալից բնույթի հայտարարություններին ժամանակին արձագանքել են հայաստանյան լրատվամիջոցները: Դրանց հաղորդագրություններով պատասխանել է մեր արտգործնախարարությունը, ի դեմս խոսնակ Աննա Նաղդալյանի, ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հատկանշական է, որ թուրքական թերթերն ուշիմ աշակերտի կարգապահությամբ ներկայացրել են բոլոր պատասխանները, ընդ որում խուսափելով ավելորդ մեկնաբանություններից: Ըստ երեւույթին նրանք նկատի են առել այն, որ հայկական կողմի պատասխանները խելամիտ, դիպուկ եւ ծանրակշիռ էին:

Նյութի բովանդակությունն այնպիսին է, որ պահանջում է գոնե մասնակի հիշեցնել Էրդողանիՙ Հայաստանին հասցեագրած հայտարարությունները: Նախ ապրիլի 24-ին Էրդողանը հերքել էր միջազգայնորեն ճանաչված Հայոց ցեղասպանությունը, թե ցեղասպանություն չի եղել, եղել է տեղահանություն, որը, ըստ իրեն, միանգամայն տրամաբանական է, որովհետեւ “հայերն Արեւելյան Անատոլիայուն սպանում էին մահմեդական բնակիչներին, առանց խնայելու կանանց, երեխաներին ու ծերերին”: Հաջորդ անգամ նա անդրադարձավ Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետեւանքով հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում բռնկված կռիվներին:

Դրանց վերաբերյալ առաջին հայտարարությունը նա արեց հուլիսի 14-ին միայն, նախարարների խորհուրդի նիստից հետո, մասնավորապես ասելով.”Ուզում եմ խստագույնս դատապարտել բարեկամական եւ եղբայրական Ադրբեջանի դեմ Հայաստանի ձեռնարկած հարձակումները:

Դրանք սահմանի պարզունակ խախտման կռիվներ չեն, այլեւ անմիջականորեն Ադրբեջանին թիրախավորած հարձակումներ: Հայաստանն այդ հարձակումով չափն անցնում է”:  Հուլիսի 17-ին Էրդողանն արեց մեկ այլ հայտարաություն, որն ավելի քան տարօրինակ էր, որավհետեւ, որակելով Հայաստանին “զավթիչ”, նա բառացիորեն մատնանշեց.”Հայաստանը իհարկե զավթիչ է: Հայկական օկուպացիան տասնյակ տարիների վաղեմություն ունի: Օկուպացման տակ է Նախիջեւանը, եւ Մինսկի եռանախագահող երկրները 25-30 տարի շարունակ անտեսում են այդ հարցը եւ ոչ մի կերպ չեն լուծում”:

Ավելի քան տարօրինակ պիտի համարել նաեւ կռիվներում Թուրքիայի ցուցաբերած աջակցության համար Իլհամ Ալիեւի հուլիսի 21-ի շնորհակալությունն Էրդողանին: Որքան էլ նա շնորհակալություն հայտի, թուրքական հետախուզությունը չէր կարող չիրազեկել Թուրքիայի նախագահին Տավուշի կռիվներում Ադրբեջանի կրած խայտառակ պարտության, կորցրած դիրքերի, սպանված զինվորների իրական պատկերը: Հարցի էությունը չի փոխում Իլհամիՙ  Հայաստանի հետ դեմ դիմաց մենամարտելու զառանցանքը:

Խնդիրը սակայն այդ զառանցանքը չէ, այլ Էրդողանի խոսքերը: Սակայն դրանք որքան էլ լեզվի սայթաքում համարվեն, այնուամենայնիվ մտորումների տեղիք պետք է տան Ադրբեջանին, այն առումով, որ Էրդողանը, շփոթելով Նախիջեւանը Արցախի հետ, կա՛մ լուրջ չի վերաբերում ղարաբաղյան հիմնահարցին, կա՛մ Լեռնային Ղարաբաղը չի դիտարկում “Ադրբեջանի մաս”, կա՛մ էլ այդ մարզն ուզում է խլել Հայաստանից ոչ թե §ազերի եղբայրների¦, այլ հենց Թուրքիայի համար: Դեռեւս 1990 թ, երբ Հայաստանն անկախություն ձեռք չէր բերել, Հայաստանին առաջադրվել էին միջազգային պրակտիկային անհարիր նախապայմաններ, եւ “Միլլիյեթի” հեղինակ Սեդաթ Էրգինը գրել էր.§Սրանք այն նախապայմաններն են, որոնք եթե հիմա չպարտադրենք Հայաստանին, հետո չենք կարող, որովհետեւ Հայաստանը ոտքի կկանգնի եւ չի ընդունի¦:

1991-ին Հայաստանի անկախացումով Թուրքիան արդեն պաշտոնապես առաջադրեց  այդ նախապայմանները, որոնք են.չհիշատակել 1915-ի մասին, ստիպել արցախահայությանը, որ ընդունի Ադրբեջանի գերիշխանությունը, վերջ դնել սփյուռքահայության §հակաթուրքական¦ գործունեությանը: 1993-ին դրանց վրա ավելացավ Ձախ ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Բյուլենթ Էջեւիթի “Լաչինի միջանցքի փոխարեն Մեղրին Ադրբեջանին զիջելու” նախապայմանը: Քանի որ Հայաստանին առաջադրված նախապայմաններն առ այսօր մնում են ուժի մեջ, ուստի անընդմեջ կրկնվում են Հայոց ցեղասպանության եւ Լեռնային Ղարաբաղի մասին Էրդողանի հայտարարությունները: Դրանք գրեթե նույնությամբ կրկնել են նաեւ նրա նախորդները, հետեւաբար նորություն չեն:

Գալով Հայաստանի հանդեպ Թուրքիայի որդեգրած հակահայկական քաղաքականությանը, պետք է ասել, որ դա պետական քաղաքականություն է, այդ իսկ պատճառով որքան էլ սկսած 1991-ից փոխվեն կառավարությունները Թուրքիայում, նրա հայաստանյան քաղաքականությունը մնում է անփոփոխ: Թերեւս դա պայմանավորված է թուրքական պետության առաջդրանքով: Դրա հիմքում ընկած է Մեղրին Ադրբեջանին միացնելու վաղեմի երազանքը, որ հնարավոր լինի Նախիջեւանի տարածքով ցամաքային ուղիղ կապ հաստատել ադրբեջանական պետության հետ, Հարավային Կովկասն ազդեցության տակ վերցնելու հեռագնա նպատակներով:

Այա Սոֆիայի վերածումը մզկիթի վրդովեցրել է ողջ աշխարհը Շվեյցարական SICPA ընկերությունը փոխատուցում է պահանջում

Ակնհայտ է, որ Մեղրիի կորուստը Հայաստանին կդարձնի կամազուրկ պետություն, ավելինՙ հարվածի տակ կդնի ամբողջ Սյունիքը: Այսպիսի մոտեցմամբ Հայաստանը, ինչ խոսք, Անկարայի համար դառնում է “անիծյալ սեպ” Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ, ինչի մասին դեռեւս 1920 թ.Ստամբուլի համալսարանում հայտարարել էր հայտնի պանթուրքիստ Յուսուֆ Աքչուրան, որի հայտարարությունը 1992-ին Թեհրանում Թուրքիայի վարչապետի կարգավիճով կրկնեց Սուլեյման Դեմիրելը: Այսինքն Թուրքիայի համար կարեւորը Մեղրին է եւ Հայաստանին կամազուրկ պետություն դարձնելը: Մնացածն արդեն մանրուք է, այդ թվում Նախիջեւանի մասին Էրդողանի տարօրինակ հայտարարությունը:

Ինչ վերաբերում է օգոստոսի սկզբներին Նախիջեւանում եւ Ադրբեջանում նախատեսվող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին, ապա թուրքական որոշ թերթեր դրանք դիտարկել են “Ադրբեջանին ռազմականապես սատարելու” դրսեւորում, մյուսներն էլ, մասնավորապես “Հյուրիյեթը”, “հայերին վախեցնելու թուրքական քայլ”, ընդ որում առանց հավելյալ մեկնաբանությունների, թե Թուրքիան Նախիջեւան է մտնում, որովհետեւ քաջ գիտեն, որ թուրքական պետությունն այնտեղից դուրս չի եկել, պահպանելով մշտապես նաեւ ռազմական ներկայություն: Ի դեպ նորություն չեն նաեւ այս զորավարժությունները, այն առումով, որ 2019-ի հունիսին, այսինքն անցյալ տարի նույնպես անցկացվել էին Նախիջեւանում: Ի վերջո ՀՀ Պաշտպանության նախարարությունը քնած չէ, հազիվ թե աչքաթող անի թուրք-ադրբեջանական այդ զորավարժությունները: Դրանք Հռոմի պապից ավելի կաթոլիկ դառնալու տեղը չեն, ոչ էլ իշխանություններին քննադատելուՙ այսպես կոչված ազնիվ մղումով նրանց քաղաքականություն թելադրելու տեղը: 

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ի՞նչ են կարդում դպրոցականները գրականության դասերին Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ճապոնիայում. (168 ժամ)

Հաջորդ գրառումը

Երեկվա ուսանողն ու այսօրվա իշխանավորն անցյալը մոռացել է

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

Երեկվա ուսանողն ու այսօրվա իշխանավորն անցյալը մոռացել է

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական