Շաբաթ, Հունիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հոգսաշատ քաղաքապետարան, Չէ, չէ, չէ, զահլա չկա

31/07/2020
- 31 Հուլիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ

Հայաստանյան հանրության որոշակի շրջանակներում, տեսանելի պարզ քծնանքից զատ որեւէ գնահատական հետեւյալ կերպ է որակվումՙ ո՞ր կառույցի ընդդիմադիր է: Նախկիններից սկսած մինչեւ նորերը, բնապահպաններից մինչեւ իրավապաշտպաններ, հայոց լեզուն ու պատմությունը պաշտողները, ընտանիքն ու առաքելական սուրբ եկեղեցին մեծարողները, չգիտես կուրորեն թե նրբորեն թաքնված շարժառիթներով, ոմանց համար անհասկանալի ընդդիմադիր որակման են արժանանում: ՀՀ քաղաքաքացիներիս շրջապատում տասնյակներով են նրանք, ովքեր որեւէ կուսակցական կամ հասարակական կառույցի անդամակցություն չունենալով հանդերձ տարակուսում են, երբ միայնակ կանգնած հանրային մեկին բռնությամբ ոստիկանական ավտոմեքենա են խցկում, մյուսը ինչ-ինչ նեղ մասնագիտական հետեւություններ է անում Սեւանի կանաչելուց, երրորդը դժգոհում է գրեթե ամենուր հայոցս լեզուն աղավաղելուց, իշխանությունների, որոնց թվում քաղաքապետարանի տարօրինակից մինչեւ անփույթ գործունեությունից… Այստեղ թերեւս քաղաքապետարանում դժգոհեն ասված բառերից, քանզի եթե տարօրինակ-ն անմեղ է եւ հեշտ ընկալելի, ապա անփույթ-ը, ըստ ակադեմիական բառարանների նշանակում է թափթփված: Զգում եմ մայրաքաղաքային պաշտոնյաների վրդովմունքը, որը մասամբ փարատելու նպատակով հետեւյալ պատումն անեմ:

ՀՀ վարչապետն իր “100 փաստ նոր Հայաստանի մասին” հերթական ասուլիսի 80-րդ կետով հետեւյալը ներկայացրեց: “Երեւանի քաղաքային բյուջեից 500 մլն դրամ է հատկացվել հանրային բյուջեի գաղափարի իրագործման համար: Այսինքն, քաղաքացիները կարող են գրանցվել քաղաքապետարանի էլեկտրոնային հարթակում եւ առաջարկել քաղաքի զարգացման իրենց ծրագրերը: Էլեկտրոնային քվեարկության արդյունքում հաղթած ծրագրերը կիրականացվեն այդ 500 մլն դրամի շրջանակում: Սա, ըստ էության ուղիղ ժողովրդավարության մասին նախընտրական խոստմանն ուղղված քայլ է”:

Անընդհատ հարվածեք իշխանությանը այն ուռճանալու հակում ունի

Սով ՀՀ-ում. խուճա՞պ… թե՞ իրատեսություն

Վստահելով վարչապետական խոսքին, ամիսներ առաջ հետեւյալ բովանդակությամբ առաջարկ հղեցի պարոն քաղաքապետ Հայկ Մարությանին: “Օրվա պահանջին համաձայն տանը նստած ենք: Վստահ եմ հազարավորներ, գուցե տասնյակ հազարավորներ այս ընթացքում պատրաստ են առավել ակտիվ պատշգամբային ծաղկա-բուսաբուծությամբ զբաղվել: Այդ նպատակով ինքս անձամբ ծաղկի խանութից հող եմ գնել, սակայն այն գլուլ-գլուլ է, ծաղկամանի մեջ ջուր չի պահում: Նպատակահարմար է այն խառնել սեւահողի հետ, որը քաղաքում չկա: Առաջարկս էՙ բազմաբնակարան թաղամասերի որոշ հատվածներում բեռնատարներով բերված սեւահողի կուտակումներ ստեղծել, որոնցից կօգտվեն նաեւ մեր ոչ գնողունակ համաքաղաքացիները եւ բարի խոսքերով կհիշեն քաղաքապետարանի այդ ձեռնարկը”: Իդեպ, 10 կգ հողապարկը վաճառվում է 1200 դրամով, որը բեռ է մեր շատ համաքաղաքացիների համար:

Օրերը շաբաթներ դարձան, շաբաթներն ամիսներ, իվերջո քաղաքապետարանի բնապահպանության աշխատակիցը համառ հեռախոսազանգիս ընթացքում հաստատեց, որ առաջարկ-դիմումս ի գիտություն է ընդունվել: Ասվեց, որ ընդհանուր առմամբ երկրում հողի խնդիր կա, որը սակայն քաղաքացիներիս բնորոշմամբ գոյություն չունի առանձնատներ կառուցողների, էլիտար շենքերի բակերը բարեկարգողների, ռեստորանների ու խաղատների տարածքները շլացուցիչ դարձնելու պարագայում: Այստեղ ՀՀ շարքային քաղաքացին, ում իշխանությունն այլ որակումով է ներկայացնում, ընդամենը մտորում է. հարյուր հազարավոր երեւանաբնակների ուժերով մեր լուսամուտագոգերն ու պատշգամբները ծաղկապատելու- բուսածածկելու խնդի՞րն է անիրական, քանզի ամիսներ անց էլ անգամ լուծման նախանշաններ չի ուրվագծվում, թե՞ վարչապետական բնորոշմամբ քաղաքացիների առաջարկներով Երեւանի զարգացման ծրագրերը ուղիղ ժողովրդավարության մասին նախընտրական խոստմանն ուղղված քայլ է  գնահատականն է ժամանակին ասված ու մոռացված:

Եվ խնդրեմ. արժե՞ արդյոք լուրջ մոտենալ մարդկանց ընդամենը ծաղկամանի հող հատկացնելու առաջարկին, երբ լուծված չէ, ասենք… Աջափնյակի մետրոյի կայարանի խնդիրը: Հողը տանելու են, իրենց ընտանիքների փոքրի ու մեծի ցանկությամբ ծաղիկ ու բույսեր են աճեցնելու, մի օր էլ առաջարկելու են լավագույն լուսամուտագոգի ու պատշգամբի մրցույթ անցկացնել: Տեսար, ոմանք էլ կսկսեն միմյանց հենց ծաղկամաններով կենդանի ծաղիկ ու բույսեր նվիրել, որից, թող չափազանցություն չթվա, քաղաքակրթվածության նշանները կամրապնդվեն:  Երա՞զ է, ինքներդ որոշեք:

Իսկ եթե իրական ծրագիր է պետք, եկեք 2020-2030-ը հայտարարենք ասֆալտից ազատվելու տասնամյակ, քարաշատ երկրում մայթերն ու փողոցները քարաշար դարձնենք, գալիք սերունդներին ազատենք անվերջ ասֆալտ փռելու հոգսից, մեր մարդկանց ու ակնկալվող զբոսաշրջիկներին էլՙ ասֆալտահոտ շնչելու տհաճությունից:

Ախր այնքան գործ կա անելու, որի համար պետք չէ որակումներ հնչեցնել, այլ ընդամենն աշխատել այսօրվա ու վաղվա համար: Ասում են աշխատանքը գեղեցկացնում է մարդուն, այնպես չլինի, որ մեր պաշտոնյաները, մայրենիով ասվածՙ նմուշօրինակներ հռչակվեն:

Չէ, չէ, չէ- իսկապես զահլա չկա, վերջ ու վերջ:

27.07.2020 թ.

նկար, Հեղինակի բնակարանի պատշգամբի մի անկյունը:

Նախորդ գրառումը

Հայկական անօդաչուներ․ «Դավարո» ընկերության հիմնադիրը համարում է, որ ինժեները պետք է ունակ լինի լուծելու ցանկացած խնդիր

Հաջորդ գրառումը

Ժամանակն է ասելու, որ մինչև ծննդատները չփակվեն` ներդրումներ չեն լինելու

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

Ժամանակն է ասելու, որ մինչև ծննդատները չփակվեն` ներդրումներ չեն լինելու

Լրահոս

Անիմաստ է դիմել Սահմանադրական դատարան. արդյունքում ի հայտ կգա այս ընտրությունները լեգիտիմացնող դատական մի որոշում, որը խնդիրներ կառաջացնի հետագայում. ԱԺՄ

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը...

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող է երկխոսել nւժի դիրքերից. Կրեմլի խոսնակ

19/06/2026

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող են երկխոսություն կառուցել ուժի դիրքերից և նրա թուլության մասին պատկերացումից ելնելով:...

Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն

19/06/2026

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն: Հիշեցնենք՝ Հայաստանի քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր,...

Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. նա այլևս ազատ է. «Իշխանություն»

19/06/2026

«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր...

Իրավիճակը ռազմաճակատում շուտով կդառնա լիովին աղետալի. Պեսկով

19/06/2026

Երեկ Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը վերջին երկու տարվա ընթացքում ամենազանգվածայինն էր. օրվա սկզբից ի վեր խոցվել է...

Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն են. շուրջ 700 հազար մարդ մերժել է Ալիևի սահմանադրություն ունենալը. Վարդանյան

19/06/2026

Իշխանությունները հայտարարում էին, որ օգոստոսի 8-ից հետո «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի թեման փակ է, բայց օգոստոսի 8-ից հետո ավելի շատ են...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական