Չորեքշաբթի, Հունիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի տնտեսական անկումը եւ գյուղատնտեսության “ֆեյք” աճը

31/07/2020
- 31 Հուլիսի, 2020, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է տարվա առաջին կեսի սոցիալ-տնտեսական ցուցանիշները”

Համաձայն պաշտոնական վիճակագրության, հունվար-հունիս ամիսներին, այսինքն տարվա առաջին կիսամյակում, Հայաստանի տնտեսական ակտիվության անկումը կազմել է 4,7 տոկոս: Նկատի ունենալով, որ գյուղատնտեսության ցուցանիշները հրապարակվում են եռամսյակը մեկ, ապա վեց ամիսներին ցուցանիշները առավել ընդգրկուն են ներկայացնում տնտեսական ցուցանիշները: Սակայն ընդգրկուն դեռ չի նշանակում օբյեկտիվ, եւ խոսքը այստեղ հատկապես գյուղատնտեսության ցուցանիշներին է վերաբերում:

Վերջին տարիներին գյուղատնտեսությունը գտնվում է անկման մեջ: 2018 թ.-ի առաջին ամիսներին այն աճի նշաններ ցույց տվեց, բայց §թավշյա հեղափոխության¦ բացասական հետեւանքները այն կրկին թաղեցին շատ ավելի խորը ճգնաժամի մեջ: Ոլորտն այս վիճակից դուրս բերելու ուղղությամբ գործնական քայլեր ներկայիս կառավարությունը չի իրականացնում: Ավելին, դադարեցվեցին գյուղացիներին վառելիքով, պարարտանյութով սուբսիւդավորման, սերմացուների տրամադրման նախորդ իշխանության ծրագրերը եւ փակվեց գյուղատնտեեսության նախարարությունը: Եվ այս ամենից հետո, վիճակագրական կոմիտեն “հանկարծ” գյուղատնտեսության մեջ այս տարվա առաջին վեց ամիսներին “ֆեյք” (կեղծ)ՙ 1,7 տոկոս աճ է ցույց տալիս: Սա այն դեպքում, երբ այս տարվա բերքն էապես ավելի քիչ է, քան նախորդ տարվանըՙ մոտ կրկնակի ավելի քիչ է արտահանվել, իսկ Հայաստանում էլ միրգն ու բանջարեղենը շատ ավելի թանկ գներով են վաճառվում, քան անցյալ տարի այս ժամանակահատվածում: Այսինքն, ակնառու են գյուղատնտեսությունում անկում ցույց տվող միտումները, որոնք վիճկոմի հնարքով վերածվում են աճի: Նպատակը նույնն էՙ հնարավորինս ցածր տնտեսական անկում §ստանալ¦:

Պաշտոնական վիճակագրության համաձայն, մյուս ճյուղերից արդյունաբերությունում արձանագրվել է 1,5 տոկոս աճ: Դա տեղի է ունեցել բացառապես հանքարդյունաբերության շնորհիվ: Սակայն արդյունաբերությունում աճի տեմպն աստիճանաբար նվազում է:

Շինարարությունում ամենամեծ անկումն է 23,4 տոկոս: Սա այն ոլորտն է, որտեղ վարչապետ Փաշինյանը անցյալ տարվա սկզբին “բում” էր խոստանում:

Հայաստանի տնտեսական անկումը խորանում է, բյուջեի եկամուտներըՙ նվազում։

Եկող տարվանից վճարելու ենք տասնյակ անգամներով բարձր գույքահարկ

Առեւտրում անկումը 11,1 տոկոս է: Սա այն ոլորտն է, որտեղ 2018 թ.-ի երկրորդ կեսից շրջանառության ծավալները սկսեցին նվազել, բայց վիճկոմը այդ նվազումը սկսեց տեսնել միայն վերջին երկու-երեք ամիսներին: Ծառայությունների ոլորտում անկումը 6,4 տոկոս է:

Ինչ վերաբերում է միայն հունիս ամսվա ցուցանիշներին, ապա նախորդ տարվա հունիսի համեմատ տնտեսական անկումը 7,5 տոկոս է կազմել: Տնտեսության բոլոր ճյուղերում հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ անկում է արձանագրվելՙ արդյունաբերությունումՙ 2,4 տոկոս, շինարարությունումՙ 23,3 տոկոս, առեւտրումՙ 12,4 տոկոս, ծառայություններումՙ 15,9 տոկոս: 

Մայիսի համեմատ, սակայն, հունիսին աճ է գրանցվել: Դա բացատրվում է նրանով, որ մինչեւ մայիսի 18-ը տնտեսության ճյուղերի մեծ մասը գտնվել են կարանտինով պայմանավորված պարապուրդի մեջ, իսկ հունիսին ողջ ամսվա ընթացքում գործունեություն են ծավալել: 

Արտաքին առեւտրի անկումը կազմել է 10,7 տոկոս: Այս ցուցանիշը մոտավոր պատկերացում է տալիս տնտեսական անկման իրական ցուցանիշի մասին: Ի դժբախտություն վիճակագրական կոմիտեի եւ նրա հաղորդած ցուցանիշներն ուղղորդող վարչապետի, այստեղ իրական պատկերը դժվար է խեղաթյուրել: Այդ ցուցանիշը հնարավոր է համադրել երկրների վիճակագրության հետ: Արտաքին առեւտրից արտահանումը նվազել է 6,5 տոկոսով, ներմուծումըՙ 12,9 տոկոսով:

Եվ վերջապես աշխատավարձերի մասին: Տնտեսական անկման, մարդկանց եկամուտների նվազման եւ սոցիալական վիճակի կտրուկ վատթարացման համատեքստում 8,3 տոկոսով բարձրացել են պետական աշխատավարձերը: Այս ցուցանիշի մեջ են ընդգրկված ինչպես բարձրաստիճան պաշտոնյաների կառավարության ղեկավարի գաղտնի որոշմամբ բարձրացված աշխատավարձերը, այնպես էլՙ նրանց աստղաբաշխական պարգեւավճարները:

Հիշեցնենք, որ այս այս տարվա համար կառավարությունը կանխատեսել է 2 տոկոս տնտեսական անկում: Տարվա առաջին կիսամյակում այն արդեն 4,7 տոկոս է: Ակնհայտ է, որ անկման անգամ ներկայիս տեմպի պահպանման դեպքում տարեկան տնտեսական անկման ցուցանիշը կգտնվի առնվազն 8-10 տոկոսի սահմաններում, դժբախտաբար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մովսես գյուղում տուն է այրվել

Հաջորդ գրառումը

Փոքր երեխաները կարող են լինել Covid-19-ի գլխավոր փոխանցողները

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Փոքր երեխաները կարող են լինել Covid-19-ի գլխավոր փոխանցողները

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայ եկեղեցին հայ ժողովրդին  «մահվան պայքարի» կոչ է անում և նրա ապագան ներքաշում նոր վտանգների ու աղետների մեջ. Փաշազադե

11/06/2025

Կովկասի մուսուլմանների վարչության  նախագահ Շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն բողոքի նամակ է հղել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյին: Փաշազադեն...

ԿարդալDetails

Պատկերացնում ենք, որ իմպիչմենթի գործընթացը հնարավոր է բացառապես փողոցային պայքարի և համաժողովրդական ճնշման արդյունքում. Սաղաթելյան

11/06/2025

Իմփիչմենթի գործընթացը սկսելու դեպքում, «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորներն անմիջապես կստորագրեն. Իշխան Սաղաթելյան

11/06/2025

«Զվարթնոց» օդանավակայան ընդամենը 1500-2000 հոգի էր գնացել. Դավիթ Խուդաթյան

11/06/2025

Նոր Հայաստան, նոր երանիներ

11/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական