Դոնալդ Թրամփն առաջարկել է հետաձգել այս տարվա նոյեմբերին նախատեսված նախագահական ընտրությունները: Նա ասել է, որ փոստով քվեարկելը կարող է խնդիրներ առաջացնել: Ըստ Թրամփի՝ այդպիսի հանրաքվեի դեպքում չափազանց շատ կլինեն խարդախություններն ու անճշտությունները։
Պետք չէ՞ արդյոք հետաձգել ընտրությունները, մինչև մարդիկ կարողանան ճիշտ, հուսալի և անվտանգ կերպով քվեարկել, գրել է Թրամփն իր թվիթերյան էջում: