Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Դպրոցում գրականությունը պետք է ունենա դաստիարակչական նշանակություն և կապի հանրենիքի հետ». Վարդան Դևրիկյան (168 ժամ)

30/07/2020
- Մշակութային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրային քննարկման ներկայացված հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը քննարկվում է մասնագետների և հասարակության շրջանում:

Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանի կարծիքով՝ այս նախագիծը ևս կանցնի այն ճանապարհը, ինչ անցել է «Գիտության և կրթության» մասին օրենքը:

«Սկզբում այն անընդունելի էր, անգամ քննարկման ենթակա չէր, այնուհետև կետ առ կետ որոշակիորեն հղկվեց, և այս պահին, ճիշտ է, դեռ էլի համաձայնություն չկա գիտական հանրության զգալի մասի կողմից, բայց ուրվագծվում է, որ վերջում ինչ-որ մի հայտարարի կգանք: Կարծում եմ՝ այս հայեցակարգը ևս կանցնի նույն ճանապարհը, պարզապես այս օրենքը մեթոդաբանական մի շարք հարցեր քննարկելու մղիչ ուժը դարձավ: Դրանցից ամենակարևոր հարցն այն էր, թե մենք ինչպե՞ս ենք պատկերացնում հայ գրականության դասագրքերը: Հիմնականում փորձագիտական կողմից այսպիսի միտք էր հայտնվում, որ մի շարք հեղինակներ բարդ են, դժվար են, հնարավոր չէ այդ հեղինակներին դպրոցներում անցնել, ամենայն պատասխանատվությամբ կարող եմ հայտարարել, որ գոնե հայ գրականության մեջ՝ ներառյալ Նարեկացին, չկա մեկ հեղինակ, որն այնքան բարդ լինի, որ հնարավոր չլինի բացատրել: Հարցը բացատրելու սկզբունքներն ընտրելն է, և ես կարող եմ վստահեցնել, որ Գրականության ինստիտուտն անհատույց, անշահախնդիր ձևով մասնագիտական ցանկացած օժանդակություն կարող է ցուցաբերել, և ինչ հեղինակ որ ասեն՝ պարզ ձևով շարադրենք, և այդ շարադրանքը կարելի է դնել համապատասխան մեթոդական դասագրքային ձևի մեջ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Դևրիկյանը:

Նրա խոսքով՝ հայ գրականության սկզբնավորումն անպայման պետք է սկսվի դիցաբանական շրջանից, Գողթան երգերից, «Վահագնի ծնունդից»:

«Ես մեթոդիկայի դպրոցական դասագրքերի մասնագետ չեմ, բայց կարդացի, որ նախորդ տարիների գրքերի վրա էլի հայ բառը չի եղել, հիմա եթե այդպես է՝ մեծ թերացում է: Հայ բառն անպայման պետք է ավելացվի, որովհետև «գրականություն» հասկացություն չկա: Տարբեր ժողովուրդների գրականություններ կան և համաշխարհային գրականություն կա: Հովհ.Թումանյանն այսպիսի միտք ունի. «Գրականությունը թեև հայրենիք չունի, բայց ամեն հայրենիք ունի իր գրականությունը: Այնպես որ, պետք է նկատի ունենանք, որ սա մեր հայրենիքի գրականությունն է: Մասնագիտական քննարկումների ժամանակ պետք է երկու հարց առաջ քաշել. մենք գրողներին ի՞նչ չափանիշով ենք ընդունում. միայն գեղարվեստականությա՞ն, թե՞ նաև գաղափարական, դաստիարակչական նկատառումներով, որովհետև արվեստի, գրականության մեջ այսպիսի բան կա.

«Շատ անբարոյական գործեր կարող է գրված լինեն շատ ավելի մեծ գեղարվեստականությամբ, քան հայրենասիրական որոշակի գործեր: Հիմա դպրոցի պարագայում մեր սկզբունքը միայն պետք է լինի ինքնին գեղարվեստականությո՞ւնը, թե՞ նաև դաստիարակչականությունը, որ ՀՀ քաղաքացի, հայրենիքի պաշտպան, համամարդկային բարձր իդեալներով, գաղափարներով տոգորված մարդ դաստիարակի: Այսինքն, առաջնայինը դաստիարակչակա՞նն է լինելու, թե՞ գեղարվեստականությունը»:

Պարզ է, որպես գրականագետ՝ ինձ համար նախընտրելին գեղարվեստականությունն է, սակայն որպես ՀՀ քաղաքացի, հայ մտավորական՝ ես կարծում եմ, որ գեղարվեստականությունը և դաստիարակչականությունը պետք է ներդաշնակ լինեն: Միայն ամպագոռգոռ հայրենասիրությունը մեզ պետք չէ, պետք չէ նաև անիծյալ գեղարվեստականությունը: Այդ առանց իդեալի, գաղափարի գեղարվեստականությունը մենք կարող ենք անցնել բուհերում, մարդն առօրյայում կարող է կարդալ: Բայց դպրոցում գրականությունը պետք է ունենա դաստիարակչական նշանակություն և կապի հայրենիքի հետ:

Րաֆֆին «Կայծերի» «Հայ հայրենիքը» բաժնում այսպիսի մի միտք ունի. ասում է՝   «Ցանկացած երկիր ավելի լավ է, հայը ուր գնա ապրելու՝ ավելի լավ կապրի: Բայց հայերն ամեն դեպքում ինչո՞ւ են մնում իրենց հայրենիքում, որովհետև այստեղ են իրենց ավանդույթները, նախնիների գերեզմանները, և այս բոլորն արտացոլվում է գրականության միջոցով: Մենք, քանի որ մեր հայրենիքում ենք մնում և պաշտպանում ենք այն, դրանում հսկայական դեր ունի նաև գրականությունը և հայ ժողովրդի պատմությունը, ուստի այդ առարկաները պետք է ամենաբարձր մակարդակով անցնեն»:

Քանի որ հայ և համաշխարհային գրականությունը նախագծում միաձուլված են, Վարդան Դևրիկյանն այլ առաջարկ ունի.

«Գուցե առանձին առարկա լիներ, անհեթեթություն է դա՝ զուգակցում չէ, լղոզում է: Կարող են ռուս և համաշխարհային գրականությունն իրար միացնել, բայց հայ ժողովուրդն իր հսկայական գրականությամբ արժանի է, որ լինի առանձին Հայ գրականություն առարկա: Վստահ եմ, որ փոփոխությունների ընթացքում սա էլ դուրս կգա»,- եզրափակեց Գրականության ինստիտուտի տնօրենը:

Աղբյուրը` http://168h

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Frankfurter Rundschau․Ամերիկյան զորքերի դուրսբերումը կբարձրացնի լարվածությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում

Հաջորդ գրառումը

Թրամփն առաջարկեց հետաձգել նախագահական ընտրությունները

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բելգիայի ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը սատարող բանաձև. EAFJD

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026
Նորություններ

Սամվել Կարապետյանը ևս 3 ամիս կմնա տնային կալանքի տակ

17/04/2026
Հաջորդ գրառումը

Թրամփն առաջարկեց հետաձգել նախագահական ընտրությունները

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական