Եվրոհանձնաժողովը միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ավարտից հետո (Brexit) առաջին անգամ այդ երկրի դեմ սկսել է դատական գործընթաց Եվրոպական արդարադատության դատարանում: Այս մասին ասված է Եվրոհանձնաժողովի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ուրբաթ օրը:
«Եվրահանձնաժողովը որոշում է կայացրել սկսել դատական գործընթաց Եվրոպական արդարադատության դատարանում` կապված Ջիբրալթարում հարկային արտոնությունների տեսքով տրամադրված 100 միլիոն եվրոյի անօրինական պետական օգնությունը ամբողջությամբ վերադարձնելու Միացյալ Թագավորության անկարողության հետ», ասված է հայտարարության մեջ: