2020 թվականի առաջին վեց ամիսների ամփոփագիրը ցույց է տվել, որ փողոցային հանցագործությունների քանակը Ճապոնիայում նվազել է: Հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում ոստիկանությունը երկրում բացահայտել է ընդհանուր առմամբ 307,644 հանցագործության դեպք, ինչը 15,4 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, հայտնում են Ազգային Ոստիկանության Գործակալությունից:
Իշխանությունների կողմից տանը մնալու խնդրանքները, ըստ երևույթին, նպաստել են հանցագործությունների ընդհանուր թվի նվազմանը, իսկ փողոցային հանցագործությունների թիվը, ներառյալ հեծանիվների գողությունը, տարվա առաջին կիսամյակում իջել է 22,4 տոկոսով և կազմել 99,573, հաղորդում է Kyodo News-ը: