Կիրակի, 26 Հուլիս, 2026

Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին ավերված է․ թուրքագետը լուսանկար է հրապարակել

Շուշիի «Կանաչ ժամ» կոչվող եկեղեցին ավերված է: թուրքագետ Վարուժան Գեղամյանն իր ֆեյսբուքյան էջում արբանյակային լուսանկարներ է հրապարակել, որոմ վերոնշյալ եկեղեցին է 2020 թվականի հոկտեմբերին և 2021 թվականի փետրվարին։ 
 
«Թշնամին Շուշին օկուպացնելուց հետո անցել է հայկականի ոչնչացմամը: «Խաղաղասիրական» բարև Ադրբեջանից մեզ: Եթե ներկայիս տգետների իշխանությունը մնա, այսպիսի ապագա է սպասվում Սյունիքին ու Տավուշի»,-գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը դադարեցվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ համաձայնությունից հետո։ Ըստ այդ փաստաթղթի՝ Ադրբեջանին են անցել ԼՂ 7 շրջանները, Շուշի քաղաքը և Հադրութի շրջանի որոշ համայնքներ։